Nokia 5030 - Ընդհանուր տեղեկություններ

background image

Ընդհանուր տեղեկություններ
Տեղեկություններ Ձեր սարքի մասին

Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել

EGSM 900 և 1800 MHz ցանցեր-ում օգտագործման համար: Ցանցերի

մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմեք Ձեր

ծառայության մատակարարին:

Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց ինտերնետային

կայքերին միանալու համար նախապես տեղադրված էջանիշեր ու հղումներ

և դեպի երրորդ անձանց կայքեր մուտք գործելու հնարավորություն տալ:

Դրանք կապված չեն Nokia-ի հետ, և Nokia-ն դրանց համար որևէ

պատասխանատվություն չի ստանձնում: Եթե այդպիսի կայքեր եք մտնում,

նախազգուշական միջոցներ ձեռնարկեք անվտանգության կամ դրանց

բովանդակության առնչությամբ:

Ուշադրություն.

Սույն սարքի` զարթուցիչից բացի այլ ֆունկցիոնալ

հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է, որ սարքը

միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ անլար սարքի օգտագործումը

կարող է ռադիոխանգարում առաջացնել կամ վտանգ ներկայացնել:

Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք

տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի

անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ

հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի

պաշտպանությունը կարող է արգելել որոշ պատկերների, երաժշտության

և այլ բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:

Սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների համար ստեղծեք

պահեստային պատճեններ կամ դրանք գրի առեք:

Այլ սարքերի միացնելիս կարդացեք դրանց օգտագործման ուղեցույցը՝

անվտանգության վերաբերյալ մանրամասն հրահանգներ ստանալու

համար: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:

Սույն ուղեցույցում ներկայացված պատկերները կարող են տարբերվել Ձեր

սարքի էկրանին ցուցադրվածներից:

Ձեր սարքի մասին այլ կարևոր տեղեկություններ ստանալու համար` տե՛ս

օգտագործողի ուղեցույցը:

Ցանցային ծառայություններ

Սարքն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար

կապի ծառայություններ մատուցողի կողմից: Որոշ գործառական

հնարավորություններ մատչելի են ոչ բոլոր ցանցերում, այլ

հնարավորություններ կարող են պահանջել, որ Դուք հատուկ

պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր ծառայություն մատուցողի հետ՝

դրանցից օգտվելու համար: Ցանցային ծառայությունները ներառում են

տվյալների փոխանցում: Ծառայության մատակարարից տեղեկացեք Ձեր

տան ցանցում կիրառվող կամ այլ ցանցերում ռոումինգից օգտվելու համար

սահմանված վճարների մասին: Ծառայություն մատուցողը կարող է

բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կգանձվի:

Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ

ֆունկցիոնալ հնարավորություններ անջատվեն կամ չակտիվացվեն: Նման

դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա Ձեր սարքի

հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև ընտրովի տարրեր ունենալ,

ինչպիսիք են ընտրացանկում եղած անվանումները, ընտրացանկի

դասավորվածությունն ու պատկերակները:

Աջակցություն

Եթե ուզում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես օգտագործել

արտադրանքը, կամ չգիտեք, թե ինչպես պետք է ձեր սարքը գործի, տե՛ս

օգտագործողի ուղեցույցը կամ աջակցության էջերը www.nokia.com/

support կամ Nokia-ի ձեր տեղական կայքը, կամ շարժական սարքով՝

www.nokia.mobi/support:

Եթե սա խնդիրը չի լուծում, արեք հետևյալը՝

Վերագործարկեք սարքը. անջատեք սարքը և հանեք մարտկոցը:

Մոտ մեկ րոպե հետո փոխեք մարտկոցը և սարքը միացրեք:

Վերականգնեք գործարանային պարամետրերը, ինչպես

բացատրված է օգտագործողի ուղեցույցում:

Եթե խնդիրը մնում է չլուծված, նորոգման տարբերակների համար դիմեք

Nokia-ին: Տե՛ս www.nokia.com/repair. Նախքան սարքը նորոգման

ուղարկելը միշտ կրկնօրինակեք ձեր սարքում առկա տվյալները: