Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Սարքն անջատեք հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում: Հետևեք
բոլոր փակցված հրահանգներին: Նման վայրերում կայծը կարող է
պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական
վնասվածքներ և մահ: Սարքն անջատեք վառելիքի լցակայաններում:
Հետևեք սահմանափակումներին վառելանյութի պահեստավորման և
բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում,
որտեղ պայթեցման աշխատանքներ են կատարվում: Հնարավոր
պայթյունավտանգ միջավայր ունեցող տարածքները սովորաբար, բայց ոչ
միշտ, հստակորեն նշված են լինում: Դրանք ներառում են այն վայրերը,
որտեղ խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել, ինչպես
նաև նավերում տախտակամածի տակ գտնվող տարածքները, քիմիական
նյութերի տեղափոխման կամ պահեստավորման վայրերն ու այն
տարածքները, որտեղ օդը պարունակում է քիմիական նյութեր կամ
մասնիկներ, ինչպիսիք են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին:
Դուք պետք է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝ պրոպանով կամ բութանով)
աշխատող ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս սարքը
կարելի է անվտանգ օգտագործել դրանց մոտակայքում: